Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մհեր Սեդրակյանի որդուն պատկանող ընկերությանը մաքսատուրքից ազատելու հարցը հանվել է Կառավարության օրակարգից․ ՀԺ

Մհեր Սեդրակյանի որդուն պատկանող ընկերությանը մաքսատուրքից ազատելու հարցը հանվել է Կառավարության օրակարգից․ ՀԺ
Քաղաքականություն
11:19, 01 июль 2021
ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգից հանվել է Մհեր Սեդրակյանի որդուն՝ «Հայաստան» դաշինքի ցուցակում ներառված Դավիթ Սեդրակյանին պատկանող «Դռագսման» ընկերությանը մաքսատուրքից ազատման արտոնություն տալու հարցը:

Երեկ հայտնել էինք, որ Կառավարությունն այսօրվա նիստում պատրաստվում է մաքսատուրքից ազատման արտոնություն տալ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Տեսքտիլ»-ին եւ Մհեր Սեդրակյանի որդուն պատկանող «Դռագսման»-ին: Առաջինը ներառված է օրակարգում, իսկ երկրորդը հանվել է:

Ազբյուր՝ Հայկական Ժամանակ