Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Զարթոնք»-ը և «Հայոց հայրենիք»-ը ևս դիմել են ՍԴ

«Զարթոնք»-ը և  «Հայոց հայրենիք»-ը ևս դիմել են ՍԴ
Քաղաքականություն
17:21, 02 июль 2021
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունն այսօր՝ 02.07.2021թ. ժամը 15:20-ին Սահմանադրական դատարանին հանձնեց ընտրության արդյունքները վիճարկելու վերաբերյալ դիմումը:

Դիմումի համաձայն խախտվել են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները՝ ազատությունը և հավասարությունը:Ատելության խոսք, բռնության կոչեր, վարչական ռեսուրսի կիրառում և այլ խախտումներ, որոնք ազդել են ընտրության արդյունքների վրա:

Հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցած եւ նվազագույն շեմը չհաղթահարած «Հայոց հայրենիք» կուսակցությունն էլ Aravot.am-ի հետ զրույցում ասել է, որ ունեն բոլոր հիմքերն ընտրախախտումների հետ կապված։

Հավելենք, որ ՍԴ դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետն այսօր է։ Ավելի վաղ ընտրությունների քվեարկության արդյունքների հետ կապված վերահաշվարկի դիմումներ ներկայացրած եւ ընտրական շեմը չհաղթահարած մյուս կուսակցությունների՝ «Ինքնիշխան Հայաստան»-ի, «Վերելք»-ի,  «Համահայկական ազգային պետականության» լիազոր ներկայացուցիչները ՍԴ չեն դիմելու։