Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՊՆ-ն մեկնաբանել է զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքների մասին տարածվող տեսանյութը

ՊՆ-ն մեկնաբանել է զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքների մասին տարածվող տեսանյութը
Հայաստան
18:14, 21 август 2021
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է տարածվող տեղեկությունները, թե ՊՆ N զորամասի պահպանության տարածքում իրականացվող ինժեներական աշխատանքները իրականացնելու համար զինվորներն են գումար հավաքել և շինարարական տեխնիկա վարձել:
ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ սոցիալական ցանցերում, ինչպես նաև որոշ լրատվամիջոցներով տարածվում է ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տարածքում իրականացվող ինժեներական աշխատանքները պատկերող տեսանյութ, որում, տեսանյութը նկարահանողը պնդում է, թե իբր զինվորներն են գումար հավաքել և շինարարական տեխնիկա վարձել՝ այդ աշխատանքներն իրականացնելու համար։

Նախարարությունը հայտնում է, որ նշված տեսանյութը նկարահանվել է ընթացիկ տարվա հուլիս ամսին։ Տեսանյութի փաստով նշանակվել է ծառայողական քննություն, ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 8-րդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր։
Տեսանյութում արվող պնդումը՝ զինվորների գումար հավաքելու մասին, չի համապատասխանում իրականությանը, իսկ պնդում անող զինծառայողը ենթարկվել է կարգապահական տույժի։