Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի աշխատանքային այցը՝ Արարատյան մաքսատուն-վարչություն․ Կոմիտեի ղեկավարին ներկայացվել են մաքսատան գործառույթները

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի աշխատանքային այցը՝ Արարատյան մաքսատուն-վարչություն․ Կոմիտեի ղեկավարին ներկայացվել են մաքսատան գործառույթները
Հայաստան
12:27, 24 август 2021
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային այցով եղել է
Արարատյան մաքսատուն-վարչությունում՝ տեղում հետևելու կառույցի աշխատանքին:

Ռուստամ Բադասյանը ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի և Արարատյան մաքսատուն-
վարչության պետ Կարեն Բաբայանի ուղեկցությամբ շրջայց է կատարել մաքսատան ստորաբաժանումներում: Կոմիտեի
ղեկավարին ներկայացրել են փաստաթղթային հսկողության, բացթողնման, գանձումների համակարգման և հաշվառման
բաժինների գործառույթները: ՊԵԿ նախագահը հետաքրքրվել է ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման
գործընթացով, մասնավորապես՝ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողերին մատուցվող
ծառայություններով:

ՊԵԿ նախագահն այցելել է նաև Արարատյան մաքսատուն-վարչության գործունեության տարածքում գտնվող
մաքսային հսկողության տարածքներ: Մասնավորապես՝ «Ուրբան լոջիստիք սերվիս տերմինալում» նա շրջել է
աշխատասենյակներով, հետաքրքրվել բացթողնման բաժնի մաքսային տեսուչների աշխատանքներից: Ռուստամ
Բադասյանը ծանոթացել է մաքսային հսկողության տարածքում գործող պահեստներում ապրանքների պահպանման
հնարավորություններին: Դիտարկվել է նաև մաքսային հսկողության տարածքի տեխնիկական հագեցվածության
խնդիրը: Կոմիտեի ղեկավարին զեկուցել են, որ պահեստները կահավորված են անհրաժեշտ սարքավորումներով:

ՊԵԿ նախագահը շրջայցով եղել է նաև «Հայկ» մաքսային հսկողության տարածքում: Այստեղ նա հետևել է
ապրանքների բացթողնման կազմակերպման գործընթացին, մասնավորապես՝ «Ռապիսկան» սարքավորման և
էլեկտրոնային կշեռքների կիրառման հնարավորություններին: Կոմիտեի ղեկավարին հայտնել են, որ այստեղ
պայմանների բարելավման աշխատանքներ են տարվում, շինարարությունը մոտենում է ավարտին, լինելու են նոր
ենթակառուցվածքներ:

Շրջայցի ընթացքում քննարկվել են արտաքին տնտեսական գործունեության սպասարկման
արդյունավետության բարձրացման հարցեր: Կոմիտեի ղեկավարը հատկապես կարևորել է արագ և որակյալ
ծառայությունների մատուցումը և գործառույթների պատշաճ իրականացումը: