Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զախարովան արձագանքել է Փաշինյանի՝ Հայաստանում հեղաշրջման մասին հայտարարությանը

Զախարովան արձագանքել է Փաշինյանի՝ Հայաստանում հեղաշրջման մասին հայտարարությանը
Հայաստան
18:31, 28 февраль 2024
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը երկրում պետական հեղաշրջման վերաբերյալ Ռուսաստանի ենթադրյալ կոչերի մասին որևէ հիմք չունեն.Մոսկվան երբեք թույլ չի տվել նման բանի ակնարկ անգամ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հայաստանի վարչապետի պնդումները, որոնք Դուք նշեցիք, որևէ հիմք չունեն: ՌԴ պաշտոնյաները երբեք որևէ տեղ թույլ չեն տվել օրինական ընտրված իշխանությունների տապալման կոչերի անգամ ակնարկ՝ որտեղ էլ որ դա լինի», - ասել է դիվանագետը:

Զախարովայի խոսքով՝ ռուսական կողմը նման մոտեցում է կիրառում «ինչպես Երևանի ներկայիս իշխանությունների, այնպես էլ Երևանի նախկին իշխանությունների և ընդհանրապես ցանկացած ինքնիշխան պետության առնչությամբ»։

«Տրամաբանական հարց է ծագում. նրանք, ովքեր հիմա Երևանում իշխանության ղեկին են, իրենք  այս տրամաբանությանը հավատարիմ են այլ երկրների՞, թե՞ իրենց ներքաղաքական գործընթացների հետ կապված։ Ինձ թվում է, որ լավ կլիներ մտորումներ անել այս թեմայով, մենք հիշում ենք նորագույն պատմությունը, այն, ինչ տեղի է ունեցել մի քանի տարի առաջ: ՌԴ պաշտոնական դեմքերը երբեք անգամ ակնարկ թույլ չեն տվել օրինական ճանապարհով ընտրված իշխանությունների տապալման կոչերի առնչությամբ: Եվ կրկնեմ ևս մեկ անգամ՝ արդյոք Հայաստանի ներկայիս իշխանությունները կարո՞ղ են պարծենալ նույնպիսի մոտեցմամբ ՀՀ նախկին ղեկավրության նկատմամբ»,- ամփոփել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։