Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որոտանում և Ագարակում ԱԱԾ-ին հողամասեր կհատկացվեն

Որոտանում և Ագարակում ԱԱԾ-ին հողամասեր կհատկացվեն
Հայաստան
13:23, 16 сентябрь 2021
Գորիս համայնքի Որոտան և Կապան համայնքի Ագարակ գյուղերում 0.5 հեկտար մակերեսով հողամասերը կամրացվեն Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ)՝ պաշտպանական նպատակներով օգտագործելու համար: Որոշումն ընդունվեց Կառավարության սեպտեմբերի 16-ի նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով։

Ըստ գործադիրի հիմնավորման՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ամրացնել Հայաստանի հարավ-արևելյան սահմանները, որի նպատակով էլ պաշտպանական բնագավառի լիազոր պետական մարմինների կողմից առանձնացվել են անհրաժեշտ հողամասեր:

Որոշման նախագծով՝ ԱԱԾ-ին ամրացվող 2 միավոր հողամասերի նպատակային նշանակությունները համապատասխանեցվել են Հողային օրենսգրքին և հանդիսանում են հատուկ նշանակության հողամասեր: