Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարտական հերթափոխ N զորամասում

Մարտական հերթափոխ N զորամասում
Հայաստան
22:38, 08 октябрь 2021
Հոկտեմբերի 8-ին N զորամասում անցկացվել է մարտական հերթափոխի մեկնող անձնակազմի շարային  ստուգատես:

Ստուգվել են զինծառայողների հանդերձանքը, կցագրված զենք-զինամթերքը, անհրաժեշտ փաստաթղթերի և նյութական միջոցների առկայությունը։ Անձնակազմը հրահանգավորվել է մարտական խնդիրների կատարման և անվտանգության կանոնները խստագույնս պահելու վերաբերյալ։