Քաղաքացիակենտրոն
լրատվություն

N զորամասում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ. ՀՀ ՊՆ

N զորամասում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ. ՀՀ ՊՆ
Հայաստան
12:36, 04 декабрь 2021
Դեկտեմբերի 3-ին N զորամասում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Անցկացվել է հերթափոխի մեկնող անձնակազմի շարային ստուգատես, հրամանատարական կազմը ստուգել է զինծառայողներին կցագրված զենքն ու զինամթերքը, զինտեխնիկայի վիճակը, համապատասխան փաստաթղթերի առկայությունը։ Տրվել են ցուցումներ առաջադրված խնդիրների կատարման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։