Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչ իրավիճակ է ճանապարհներին. ԱԻՆ

Ինչ իրավիճակ է ճանապարհներին. ԱԻՆ
Հայաստան
10:50, 20 январь 2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը։

Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Երևանում,  Վայոց ձորի, Արարատի, Սյունիքի և Կոտայքի մարզերում տեղում է ձյուն։

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Երևան-Սևան ավտոճանապարհի 24-39-րդ կմ-ին և Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին բուք է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձ այն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։