Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մեր օրակարգում շարունակում է մնալ սահմանադրական փոփոխությունների հարցը»․ Նիկոլ Փաշինյան

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված քաղաքական պայմանավորվածությունը ձեռք է բերվել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ։ Այս մասին Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:   

«Հայտնի հանգամանքների բերումով մեր օրակարգում շարունակում է մնալ սահմանադրական փոփոխությունների հարցը։ Այլ բան է, որ պետք է կոնկրետ պարամետրերը և բովանդակությունը քննարկել և փորձել  գալ համաձայնությունների», - ասաց Փաշինյանը։ 

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց, թե նախօրերին ի՞նչ օրակարգով է վարչապետը հանդիպել նախագահ Արմեն Սարգայանի հետ։ «Հանրապետության նախագահի հետ հանդիպումները կրել են և կրում են պարբերական բնույթ, դրանք պետք է շարունակվեն», - պատասխանեց վարչապետը։