Քաղաքացիակենտրոն
լրատվություն

««Իմ քայլը» որոշում է կայացրել՝ ընտրությունների գնալ փակ համամասնական ընտրակարգով՝ հրաժարվելով ռեյտինգային ընտրակարգից»․ Նիկոլ Փաշինյան

«Սահմանված ժամկետներում տեղի է ունենալու վարչապետի հրաժարական, ԱԺ-ն 2 անգամ վարչապետ չի ընտրելու, որից հետո իրավունքի ուժով ԱԺ-ն արձակվելու է, ապա հունիսի 20-ին ընտրություններ են լինելու»,- այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին ի պատասխան հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով ընտրական օրենսգրքի փոփոխման հարցին՝ Փաշինյանն ասաց․ «ԸՕ փոփոխման հարցը պայմանավորվածության մաս չի եղել, բայց բոլոր ուժերի հետ հանդիպման ժամանակ հնչեցրել է ընտրակարգի մասին հարցը․ այսինքն՝ լինի՞ ռեյտինգային ընտրակարգ լինի, թե՞ չլինի։  «Իմ քայլը» քնարկումներ ունենալով արտախորհրդարանական ուժերի եւ քաղահասարակության ներկայացուցիչների հետ՝ որոշում է կայացրել գնալ ընտրական օրենսգրքի պարզ փոփոխությունների՝ ընտրություններն իրականացվեն համամասնական ընտրակարգով»։