Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջարկվում է 2023-ի հունվարի 1-ից դադարեցնել պղնձի և մոլիբդենի խտահանքի և մոլիբդենի արտահանման պետտուրքի կիրառությունը. Տիգրան Խաչատրյան

Առաջարկվում է 2023-ի հունվարի 1-ից դադարեցնել պղնձի և մոլիբդենի խտահանքի և մոլիբդենի արտահանման պետտուրքի կիրառությունը, իսկ պետական տուրքի փոխարեն կիրառել ռոյալթիների նոր՝ հավելյալ բաղադրիչ, որը կիրառվում է այն ժամանակ, երբ կազմակերպությունների շահույթները գերազանցում են որոշակի շեմը: Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, Կառավարության հերթական նիստում ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Մինչև 10 տոկոս շահութաբերության պայմաններում ռոյալթի վճարող կազմակերպությունների մոտ ռոյալթիի գծով հարկային բեռի ավելացում չի լինի այն ռոյալթիների նկատմամբ, որոնք գործում էին մինչև պետական տուրքերի կիրառությունը: 10 տոկոսը գերազանցող շահութաբերության պայմաններում գերազանցող շահույթից կվճարվի լրացուցիչ ռոյալթի 15 տոկոս դրույքաչափով»,- հավելեց նախարարը:

Նրա խոսքով՝ այս մոտեցմամբ մետաղների միջազգային գների և հետևաբար կազմակերպությունների շահութաբերության մակարդակի նվազման պայմաններում ռոյալթիի գծով հարկային բեռը կազմակերպությունների տնտեսական գործունեության շարունակականության տեսակետից խնդրահարույց չի լինի:

Մանրամասն՝ տեսանյութում: