Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալագյազում ընտրությունները անցնում են հանգիստ․ 12։00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է ընտրողների 12տոկոսը․

Ալագյազում ընտրությունները անցնում են հանգիստ․ 12։00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է ընտրողների 12տոկոսը․
Հայաստան
14:54, 25 сентябрь 2022
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում ևս ընտրում են տեղական իշխանություն։ Այստեղ ՏԻՄ ընտրությունները, ի տարբերություն մյուս մարզերի համայնքների, որտեղ համամասնական ընտրակարգով են ընտրում համայնքի ղեկավար և ավագանու անդամներ, անցկացվում են մեծամասնական ընտրակարգով: 

Տարածքային ընտրատեղամասի ղեկավարը մեզ հետ զրույցում ներկայացրեց մինչև ժամը 12։00-ը եղած տվյալներն ու իրավիճակը։ «Մինչև այս պահը ընտրությունները շատ լավ, հանգիստ մթնոլորտում են անցնում, որևէ խախտում, արտասովոր դեպքեր չեն եղել»,-հայտնեց նա։ 10400ընտրողից իր ընտրությունը կատարել է 11,3տոկոսը։

Նրա դիտարկմամբ՝ ընդհանուր մասնակցության մակարդակը նորմալ է, պասիվ չէ։