Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կհայտարարվեն հերթական պլանային վարժական հավաքները․ ՊՆ

Կհայտարարվեն հերթական պլանային վարժական հավաքները․ ՊՆ
Հայաստան
14:37, 29 сентябрь 2022
ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկած նախագծի հիման վրա ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել հերթական պլանային վարժական հավաքներ հայտարարելու մասին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից՝ հերթական պլանային հավաքներին ներգրավվելու են պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով: Վարժական հավաքներն անցկացվելու  են մինչև նոյեմբերի 22-ը: