ԵՊՀ ուսանողներն այսուհետև գործնական գիտելիքներ կստանան Առաջին ալիքում

Հայաստան
Առաջին ալիքի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
ԵՊՀ ուսանողներն այսուհետև գործնական գիտելիքներ կստանան Առաջին ալիքում:
Այսօր Երևանի պետական համալսարանի հետ ռազմավարական համագործակցության մասին հուշագիր ենք կնքել: Ուսանողների համար կկազմակերպվեն ճանաչողական այցեր, վարպետաց դասեր, հեռուստատեսային պրակտիկա և համատեղ այլ միջոցառումներ: