Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սպայական դասը պետք է լինի սպայական դաս. Այսօր մեր սպայակազմի մեջ են բազմաթիվ մանկավարժներ, գիտնականներ, ինժեներներ. Նիկոլ Փաշինյան

«Ընդհանրապես սպայական դասը պետության կարևորագույն հենասյուներից մեկն է, և մենք, իհարկե օբյեկտիվ հանգամանքների բերումով, այսօր մեր սպայակազմի մեջ ունենք բազմաթիվ մարդիկ, ովքեր իրենց առաջին մասնագիտությամբ մանկավարժ են, գիտնական են, ինժեներ են, և բոլորիս հայտնի հանգամանքների բերումով նրանք դարձել են սպաներ: Սա անկախության առաջին տարիներին հասկանալի և ընդունելի գործընթաց էր, բայց կարծում եմ՝ 30 տարվա արդյունքներով նման քաղաքականությունը շարունակելը պրոբլեմատիկ է.
սպայական դասը բոլորովին ուրիշ երևույթ է, և սպայական դասը պետք է լինի սպայական դաս»,- այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ բուհական համակարգի փոփոխությունների համատեքստում քննարկվում է, որ Հայաստանում, պայմանական ասած, սպայական կրթական հաստատություն լինի, որը սովորական բուհերից կտարբերվի. «Դա կլինի սպա պատրաստող կրթական հաստատություն: Երեկ էլ մենք խորհրդակցություն ենք ունեցել այդ թեմայով, և ես կոնկրետ հանձնարարական եմ տվել»: