Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի մեր վտանգված ժառանգության փաստերը կցուցադրվեն Երևանի քաքաքապետարանում․ ԱԳՆ խորհրդական

Արցախի մեր վտանգված ժառանգության փաստերը կցուցադրվեն Երևանի քաքաքապետարանում․ ԱԳՆ խորհրդական
Հայաստան
13:24, 19 апрель 2021
Ապրիլի 25-ից մինչև մայիսի 2-ը հանրության համար Արտաքին գործերի նախարարությանը կից գործող մշակութային դիվանագիտության հարթակի կողմից կազմակերպվելու է ցուցահանդես, որը նվիրված է լինելու Արցախի մեր պատմամշակութային և կրոնական հուշակոթողների և այլ արվեստի գործերի պահպանման խնդրին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին Արմենպրեսի կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարարի խորհրդականը Մարթա Այվազյանը։ 

Նա տեղեկացրեց նաև, որ ցուցահանդեսը կրելու է «Վտանգված ժառանգություն» խորագիրը և տեղի կունենա Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում․ «Մուտքը բաց է լինելու հանրության համար՝ մուտքը Երևանի պատմության թանգարանի մուտքից։ Ցուցադրվելու են 100-ից ավելի լուսանկարներ, ձեռագործ կոթողներ, գրքեր տպագրված Շուշիում, ինչպես նաև գորգեր, կարպետներ, որոնք ցույց են տալու մեր հարուստ մշակութային ժառանգությունը, որն այժմ վտանգված է և այդ երևույթը կոչվում է մշակութային ցեղասպանություն»։