Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Արավուսի հովվի նկատմամբ ադրբեջանցիների կատարած բռնության վերաբերյալ հրապարակումները

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Արավուսի հովվի նկատմամբ ադրբեջանցիների կատարած բռնության վերաբերյալ հրապարակումները
Հայաստան
18:05, 28 апрель 2021
Ադրբեջանցինեերը հրազենի բացահայտ ցուցադրումով սպառնացել են Արավուսի հովվին։ Այս մասին ահազանգել էր նաև ՄԻՊ Արման Թաթոյանը։ 

Civic.am-ի հետ զրույցում Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ դատախազությունն ուսումնասիրում է հանգամանքների վերաբերյալ հրապարակումները, իսկ հետագա ընթացքի մասին լրացուցիչ կտեղեկացնեն։
 
Հիշեցնենք, որ Արման Թաթոյանը գրառել էր, որ ՄԻՊ աշխատակազմ ահազանգ է ներկայացրել Գորիսի Արավուս գյուղի հովիվը և տեղեկացրել, որ ապրիլի 18-ին իր տանից շուրջ 500 մետր հեռավորության արոտավայրում արածեցրել է 14 խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներ․ «Ժամը 17-18-ի սահմաններում, երբ հովիվը գտնվել է ադրբեջանական զբաղեցրած դիրքից շուրջ 50 մետր հեռավորության վրա դեպի Արավուս գյուղն ընկած տարածքը, իրեն են մոտեցել ադրբեջանցի 3 զինված ծառայողներ: Ըստ հովիվի՝ ադրբեջանական զինծառայողները սկզբում զենքի ցուցադրումով սպառնացել են իրեն, իսկ այնուհետև՝ նրանցից երկուսը քաշքշել են իրեն ու փորձել հարկադրաբար տեղափոխել ադրբեջանական զբաղեցրած դիրքի ուղղությամբ՝ դեպի խրամատը: Այդ ողջ ընթացքում ադրբեջանցի զինվորականներն անընդհատ հայհոյել ու սպառնացել են հովիվին»: