Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սուրեն Պապիկյանն այցելել է հրդեհի հետևանքով տարբեր աստիճանների այրվածքներ ստացած զինծառայողներին

Սուրեն Պապիկյանն այցելել է հրդեհի հետևանքով տարբեր աստիճանների այրվածքներ ստացած զինծառայողներին
Հայաստան
18:02, 21 январь 2023
«Այցելել եմ Այրվածքաբանության ազգային կենտրոն՝ հունվարի 19-ին հրդեհի հետևանքով տարբեր աստիճանների այրվածքներ ստացած զինծառայողներին տեսակցելու նպատակով: 

Բուժանձնակազմը մանրամասներ է ներկայացրել զինծառայողների առողջական վիճակի և բուժման ընթացքի վերաբերյալ: 

Զրուցելով զինծառայողների հետ, նրանց մաղթել եմ շուտափույթ ապաքինում»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։