Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավտոմեքենան բախվել է բենզալցակայանի լիցքավորման սարքին

Ավտոմեքենան բախվել է բենզալցակայանի լիցքավորման սարքին
Հայաստան
12:21, 18 февраль 2023
Փետրվարի 17-ին, ժամը 22։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բենզալցակայանների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է բենզալցակայանի պատին և բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սահմանադրության հրապարակում «BMW 530» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Ա․, ծնված 2001 թ.), դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բենզալցակայանի լիցքավորման սարքին․ տուժածներ չկան։

Բենզալցակայանից առկա է վառելիքի արտահոսք: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը, դադարեցրել վառելիքի արտահոսքը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: