Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 80 ավտոմեքենա՝ 200 ուղևորով

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 80 ավտոմեքենա՝ 200 ուղևորով
Հայաստան
22:28, 22 февраль 2023
Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը տեղեկություն է ստացել, որ Գեղարոտ-Ծիլքար ավտոճանապարհին՝ Լեռնապար գյուղի մոտակայքում, ձնաբքի պատճառով մոտ 200 ավտոմեքենա չի կարողանում շարունակել ընթացքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 80 ավտոմեքենա (200 ուղևոր). մյուս ավտոմեքենաներն ինքնուրույն շարունակել են ընթացքը։