Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դա ուղերձ էր ԵՄ-ին. վարչապետը՝ ՀՀ-ի կողմից իրանական ԱԹՍ-ներ օգտագործելու վերաբերյալ Ադրբեջանի ստահոդ լուրերի մասին

Ցանկացած ագրեսիայի մաս են կազմում նաև տեղեկատվական պատերազմները, և այդ պատերազմներն էլ ունեն իրենց թիրախը: Այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հարցին առ այն, որ երեկ ադրբեջանական կողմը ստահոդ տեղեկություններ էր տարածել հայկական ուժերի կողմից իրանական անօդաչուների կիրառման վերաբերյալ:

«Այդ ապատեղեկատվության նպատակը, ուղերձը հետևյալն է, թե այ տեսեք՝ Եվրամիություն, դուք Հայաստան դիտորդներ եք ուղարկել, իսկ Հայաստանն Ադրբեջանի դեմ օգտագործում է մի զինատեսակ, որի հետ կապված դուք բոլորդ ունեք պրոբլեմներ: Դա սադրանքի անբաժանելի մասն է: Եվ այդ տեղեկատվական պատերազմներին հակազդելու մեր ինստիտուցիոնալ գործիքակազմը պետք է ուժեղացնենք, ինչը պետք է անենք առանց վնասելու մեր ժողովրդավարությունը»,- ասաց վարչապետը:

Մանրամասն՝ տեսանյութում