Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԶՈՒ սպառազինության մեջ իրանական ԱԹՍ-ներ չկան․ Ադրբեջանի ԶՈՒ-ն ապատեղեկատվություն է տարածում․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԶՈՒ սպառազինության մեջ իրանական ԱԹՍ-ներ չկան․ Ադրբեջանի ԶՈՒ-ն ապատեղեկատվություն է տարածում․ ՀՀ ՊՆ
Հայաստան
08:42, 11 май 2023
Ժամը 08:25-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

«ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:
Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր հայկական կողմը կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր, չի համապատասխանում իրականությանը։ՀՀ ԶՈՒ սպառազինության մեջ, ինչպես նախորդիվ հայտնել ենք, իրանական անօդաչու թռչող սարքեր չկան։

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,- ասված է հաղորդագրությունում։