Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պրոբացիայի շահառուները ավելացել են շուրջ 1600-ով․ դա նշանակում է, որ պրոցեսը գնում է դեպի առողջացում․ Գրիգոր Մինասյան

Պրոբացիայի շահառուները ավելացել են շուրջ 1600-ով․ դա նշանակում է, որ պրոցեսը գնում է դեպի առողջացում․ Գրիգոր  Մինասյան
Հայաստան
16:05, 02 июнь 2023
«Երկու ամսում 200 վարչական հսկողություն և տնային կալանք է կիրառվել։ Դա նշանակում է՝ 200-ով պակաս կալանավորում»։ Ազգային Ժողովում 2022թ․ բյուջեյի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ նշեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ հակադարձելով ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանի դիտարկմանը, թե դատարանները շատ են կալանքի որոշում կայացնում և կալանավորումը կիրառում են որպես պատժի միջոց, այլ ոչ թե խափանման միջոց։

Նախարարը հավելեց, որ պրոբացիայի շահառուների թվերը մեծանում են, իսկ քրեակատարողական հիմնարկներում մարդկանց թիվը նվազում է․ «2021 թվականին քրեակատարողական հիմնարում եղել է միջինը 3000 մարդ, իսկ 2022 թվականին 2000-ից մի քիչ ավելի։ Պրոբացիայի շահառուները ավելացել են շուրջ 1600-ով։ Դա նշանակում է, որ պրոցեսը գնում է դեպի առողջացում»։