Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԿԽՄԿ միջնորդությամբ այսօր Արցախից 18 բուժառու տեղափոխվել է Հայաստանի բուժկենտրոններ

ԿԽՄԿ միջնորդությամբ այսօր Արցախից 18 բուժառու տեղափոխվել է Հայաստանի բուժկենտրոններ
Հայաստան
16:36, 02 июнь 2023
Այսօր՝ հունիսի 2-ին, Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 18 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Ինչպես հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից, 11 բուժառուներ, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։

«Արևիկ» բուժմիավորումում 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 10 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 7-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։