Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի նախագահը պատգամավորներին ներկայացրել է Արցախի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական զարգացումները

Արցախի նախագահը պատգամավորներին ներկայացրել է Արցախի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական զարգացումները
Հայաստան
16:41, 02 июнь 2023
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին հանդիպել է Ազգային ժողովի պատգամավորների հետ:

Նախագահը ներկայացրել է Արցախի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական վերջին զարգացումները, անդրադարձել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին, խոսել ստեղծված իրավիճակում գործադիր իշխանության քայլերի մասին:

Նախագահ Հարությունյանը պատասխանել է ներքին ու արտաքին հիմնախնդիրների վերաբերյալ պատգամավորների շուրջ երկու տասնյակ հարցերին:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն համատեղ անելիքների շուրջ: