Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Գերիների հարցով ունենք փոխհամաձայնության հնարավորություն». Տիգրան Ավինյան

«Գերիների հարցով ունենք փոխհամաձայնության հնարավորություն». Տիգրան Ավինյան
Հայաստան
17:40, 23 июнь 2021
Մենք այլընտրանք չունենք, բացի օրնիբուն աշխատելուց։ Հայաստանի համար իրապես լավ ժամանակաշրջան է բացվում՝ աշխատանքի, զարգանցման, առաջընթացի, հնարավորությունների։ Այս ժամանակները պետական ծառայողները պետք է օգտագործեն՝ ի նպաստ Հայաստանի։ Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց փոխվարչապետի ժ/պ Տիգրան Ավինյանը, նշելով, որ համոզմունք ունի՝ առաջիկա տասնամյակը ՀՀ-ի համար դրական է լինելու:

Հարցին, թե արդյոք «քարտեզներ՝ գերիների դիմաց» սկզբունքը շարունակվելո՞ւ է գործել, Ավինյանը նշեց, որ պրոցես կա և գործընթացը շարուկական է․ «Չեմ ասի, որ հեշտ պրոցեսներից է, սակայն գերիների հարցով ունենք հնարավորւթյուն փոխհամաձայնության և երկկողմանի խնդիրների լուծման»:

Հարցին, թե գերիների վերադարձ առաջիկայում սպասվո՞ւմ է, Ավինյանը չցանկացավ մեկնաբանություն տալ։ Նա նաև  չպատասխանեց լրագրողի այն հարցին, թե արդյոք  նա վերանշանակվելո՞ւ է փոխվարչապետ․ «Չեմ ցանկանում մեկնաբանել, քանի դեռ ԱԺ-ն և կառավարությունը չեն ձևավորվել»։