Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերում. ԱԳ նախարար

Շարունակելով զարգացնել երկու երկրների միջև առևտրատնտեսական ծրագրերը, քննարկում ենք ղազախական-հայկական ձեռնարկատիրական խորհրդի ստեղծումը, Երևանում այս մասին հայտարարեց աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն։

«Մեր երկրների դիրքորոշումները որոշ միջազգային մարտահրավերների շուրջ մոտ են, իսկ մեր կարծիքները շատ հաճախ համընկնում են։ Մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել կայունության, անվտանգության և կայուն զարգացման ապահովմանը Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում»,-ասաց Ղազախստանի ԱԳ նախարարը։