Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«3+3 ձևաչափը կարևոր է»․ Ադրբեջանում ՌԴ դեսպան

«3+3 ձևաչափը կարևոր է»․ Ադրբեջանում ՌԴ  դեսպան
Միջազգային
12:44, 19 ноябрь 2021
«Կարծում եմ, որ ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի նիստը և դրա արդյունքները կնպաստեն մեր երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը»,- ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը՝ նոյեմբերի 19-ին՝ Բաքվում կայացած ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի նիստում։ Այս մասին հայտնում է Report.az-ը։

Կարևորելով երկու ժողովուրդների միջև համագործակցության հետագա խորացումը՝ դեսպանն ընդգծել է, որ երկկողմ հարաբերություններում կարևոր է փորձագիտական կարծիքը. «Հարաբերությունների զարգացումը և բարեկամական կապերը թույլ են տալիս ապահովել կայունություն և անվտանգություն տարածաշրջանում»։

Ռուսաստանի դեսպանն ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ ընթանում է տրանսպորտի և կապի վերականգնման աշխատանքները. «3+3 ձևաչափը կարևոր է, օրակարգում ապառազմականացման և սահմանազատման հարցերն են»:

Սյուզի Սիրականյան