Ադրբեջանը հաջորդ տարի ևս երկու հայց կներկայացնի Հայաստանի դեմ

Միջազգային
Ադրբեջանը Հայաստանի դեմ բողոքներ է ներկայացնելու միջազգային տարբեր կոնվենցիաներով։ Այս կոնվենցիաներում բողոքներ ներկայացնելու ընթացակարգերը տարբեր կլինեն։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը՝ միջանկյալ միջոցների վերաբերյալ Միջազգային դատարանի որոշման վերաբերյալ մամուլի ասուլիսում, հայտնում է ԱՊԱ-ն։
Մամեդովը նշել է, որ հաջորդ տարի Ադրբեջանը բողոք կներկայացնի երկու կոնկրետ ուղղությամբ. «Դրանցից մեկը լինելու է շրջակա միջավայրին հասցված վնասի մասշտաբների մասին, եվ իհարկե, գործող որոշ կոնվենցիաների շրջանակում նախատեսվում է բարձրացնել այդ տարածքներում հասցված վնասի հարցը»։
«Հայաստանի կողմից էներգառեսուրսների ապօրինի օգտագործման և շահագործման փաստերը հավաքագրվում են՝ «ազատագրված տարածքներում», և մենք պատրաստվում ենք դատական հայց ներկայացնել այս առնչությամբ», - ասել է նա։