Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանն առաջարկել է նոր հարթակ ստեղծել ԼՂ հարցը կարգավորելու համար՝ բացառելով այնտեղից Ռուսաստանին

Վրաստանն առաջարկել է նոր հարթակ ստեղծել ԼՂ հարցը կարգավորելու համար՝ բացառելով այնտեղից Ռուսաստանին
Միջազգային
11:21, 26 март 2021
Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալքալիանին հայտարարել է, թե հնարավոր չէ Ռուսաստանի հետ համատեղ հարթակում աշխատել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով՝ առաջարկելով հարցը լուծել վրացական տարբերակը, որի համաձայն համատեղ պլատֆորմում կլինեն Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը:

Վրացի պաշտոնյան հայտարարել է, որ Ռուսաստանն «օկուպացրել» է վրացական տարածքները, իրենք չեն պատրաստվում այդ երկրի հետ համատեղ հարթակ ստեղծել:

Նրա խոսքերով, ենթադրյալ «երեք գումարած երեք» հարթակը՝ Հարավային Կովկասի երկրների, Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի մասնակցությամբ, իրենց համար ընդունելի չէ:

Ամեն դեպքում նա ասել է, որ Վրաստանը ցանկանում է ներգրավված լինել հակամարտության կարգավորման գործում, դրա համար առաջարկում է նոր հարթակ՝ Վրաստան, Ադրբեջան, Հայաստան:

Նա ցանկանում է, որ Վրաստանը լինի երկխոսության վայր՝ միջազգային գործընկերների մասնակցությամբ. «Վրաստանն այս տարածաշրջանում Արևմուտքի ամենահուսալի ու միակ գործընկերն է»,-ասել է նա: