Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքուն ներխուժել է ՀՀ տարածք և սպառնում է ՀՀ ժողովրդավարությանը. ԱԽ քարտուղարը՝ ամերիկյան Քարնեգի հիմնադրամում

Բաքուն ներխուժել է ՀՀ տարածք և սպառնում է ՀՀ ժողովրդավարությանը. ԱԽ քարտուղարը՝ ամերիկյան Քարնեգի հիմնադրամում
Միջազգային
11:52, 27 сентябрь 2022
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վաշինգտոն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ամերիկացի ներկա և նախկին պաշտոնյաների, դեսպանների,  Քարնեգի հիմնադրամի և այլ վերլուծական կենտրոնների անդամների հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից։

Հանդիպմանը Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկած լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքները՝ մատնանշելով, որ նման քայլով Բաքուն ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք և սպառնում է հայաստանյան ժողովրդավարությանը: ԱԽ քարտուղարն ընդգծել է Երևանի հաստատակամությունը ժողովրդավարության ուղով ընթանալու հարցում:

Գրիգորյանը նաև անդրադարձել է Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին և քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների թիրախավորման փաստերին:

Հանդիպմանը քննարկվել է հայ-ամերիկյան համագործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, ինչպիսին է՝ ժողովրդավարությունը և տնտեսական համագործակցությունը: