Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը ՄԱԿ-ում ձեռնպահ է քվեարկել հակառուսական բանաձևի ընդունմանը․ Ադրբեջանը չի մասնակցել քվեարկությանը

Հայաստանը ՄԱԿ-ում ձեռնպահ է քվեարկել հակառուսական բանաձևի ընդունմանը․ Ադրբեջանը չի մասնակցել քվեարկությանը
Միջազգային
14:14, 16 декабрь 2022
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ղրիմում և Սևաստոպոլում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ հակառուսական բանաձև է ընդունել։

Վեհաժողովը Ռուսաստանի Դաշնությունից պահանջել է անհապաղ դադարեցնել մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր խախտումները ժամանակավորապես օկուպացված Ղրիմի բնակիչների նկատմամբ։

Գլխավոր ասամբլեան դատապարտում է Ուկրաինայի և ուկրաինացիների դեմ ատելության հրահրումը, ինչպես նաև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիան արդարացնող ապատեղեկատվության տարածումը, այդ թվում՝ կրթական համակարգի միջոցով։

Հայաստանը ձեռնպահ է քվեարկել բանաձևի ընդունմանը, Վրաստանը և Թուրքիան՝ կողմ, Իրանը՝ դեմ, իսկ Ադրբեջանը չի մասնակցել քվեարկությանը։