Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պանցիր-Ս1»՝ Ռուսաստանի ՊՆ շենքի տանիքին

«Պանցիր-Ս1»՝ Ռուսաստանի ՊՆ շենքի տանիքին
Միջազգային
14:14, 20 январь 2023
Ռուսական լրատվամիջոցներն ու սոցցանցերը հրապարակում են լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում, ամենայն հավանականությամբ, «Պանցիր-Ս1» զենիթահրթիռային համալիր է տեղադրված Մոսկվայում մի քանի շենքերի տանիքներին, մասնավորապես՝ ՊՆ շենքի տանիքին։

Ռուսական Telegram-ի ալիքներում հրապարակված մի քանի տեսանյութերում երևում է, թե ինչպես են «Պանցիր-Ս1» զենիթահրթիռային համալիրը տեղադրում Մոսկվայում՝ Տետերինսկու նրբանցքում։ OSINT-ի վերլուծաբան Մայքլ Հորովիցը հրապարակել է ՌԴ ՊՆ շենքի լուսանկարը, որտեղ իբր տեղադրված է նաև «Պանցիր-Ս1»։ Մոսկվայի իշխանությունները և ՌԴ ՊՆ-ն դեռ չեն մեկնաբանել այս լուրերը։