Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չավուշօղլուն հերքել է Ռուսաստան միկրոչիպեր արտահանելու մասին պնդումները

Չավուշօղլուն հերքել է Ռուսաստան միկրոչիպեր արտահանելու մասին պնդումները
Միջազգային
13:29, 20 февраль 2023
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հերքել է այն պնդումները, թե Անկարան Ռուսաստանին է փոխանցել էլեկտրոնային ապրանքներ, որոնք կարող են օգտագործվել պաշտպանական արդյունաբերության մեջ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Փետրվարի սկզբին Reuters գործակալությունը հանդես էր եկել պնդմամբ, որ ԱՄՆ-ը նախազգուշացրել է Թուրքիային Ռուսաստան միկրոչիպեր և այլ էլեկտրոնային ապրանքներ արտահանելու մասին, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով: Հակառակ դեպքում ԱՄՆ-ը ստիպված կլինի պատժամիջոցներ կիրառել թուրքական ընկերությունների կամ բանկերի նկատմամբ, որոնք խախտում են պատժամիջոցները։