Ուկրաինացի դիվերսանտները ներթափանցել են ՌԴ Բրյանսկի մարզ. Ալեքսանդր Բոգոմազ

Միջազգային
Ուկրաինացի դիվերսանտների խումբն այսօր ներթափանցել է Կլիմովսկի շրջանի տարածք, կրակել մեքենայի ուղղությամբ, մեկ մարդ մահացել է, Telegram-ալիքում հայտնել է Բրյանսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը և հավելել, որ վիրավորվել է երկու երեխա։
Բրյանսկի մարզի Կլիմովսկի շրջանի Սուշանախ գյուղի խանութում, նախնական տեղեկություններով, մի քանի մարդ պատանդառվել է, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է արտակարգ ծառայության ներկայացուցիչը։
Միջադեպի հանգամանքներն ու զավթիչների ինքնությունը պարզվում են։
Ընդ որում, ՏԱՍՍ-ը գրում է, որ ուկրաինացի դիվերսանտների մոտ կարող է լինել մինչև 6 պատանդ։
Միաժամանակ փոխնահանգապետի պաշտոնակատարը հայտնել է, որ Բրյանսկի մարզում դպրոցական ավտոբուսի գնդակոծման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
Ռուսաստանի Զինված ուժերը ուկրաինական դիվերսանտա-հետախուզական խմբի ոչնչացման գործողություն են իրականացնում: