Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ արտգործնախարարները Բորելի անունից կայցելեն Կովկասի 3 երկիր

ԵՄ արտգործնախարարները Բորելի անունից կայցելեն Կովկասի 3 երկիր
Միջազգային
11:53, 28 май 2021
ԵՄ արտգործնախարարները ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության անունից կայցելեն Կովկասի երեք երկրներ: Այս մասին Լիսաբոնում ԵՄ արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ջոզեպ Բորելը, գրում է «Գրուզիա օնլայնը»:

«Իմ անունից ԵՄ մի խումբ նախարարներ կայցելեն Կովկասի երեք երկրներ ՝ հաստատելու տարածաշրջանում ընթացիկ իրադարձություններին մասնակցելու մեր պատրաստակամությունը», – ասել ԵՄ բարձր ներկայացուցիչը:

Հավելենք, որ այսօր Լիսաբոնում կայացած հանդիպմանը, ԵՄ արտգործնախարարները, Ռումինիայի նախաձեռնությամբ, քննարկել են Արևելյան գործընկերության երկրներում, ներառյալ Վրաստանում, Ուկրաինայում և Մոլդովայում, չկարգավորված հակամարտությունների խնդիրը և կողմ են արտահայտվել ԵՄ-ի մասնակցության ընդլայնմանը այդ հակամարտությունների լուծման գործում: