Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գիշերը ռուսական զորքերը կրկին դրոններով հարձակվել են Կիևի վրա

Գիշերը ռուսական զորքերը կրկին դրոններով հարձակվել են Կիևի վրա
Միջազգային
12:27, 19 май 2023
Ռուսական զորքերը մայիսի լույս 19-ի գիշերը օդային հարվածների նոր շարք են հասցրել Ուկրաինային։

Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն հայտնել է, որ Ուկրաինայի մայրաքաղաքը մայիսի սկզբից ի վեր ենթարկվել է տասներորդ օդային հարձակման. գիշերը Կիևի ուղղությամբ «մի քանի ալիքներով, հարձակումների միջև կարճ ընդմիջումներով» արձակվել են Shahed անօդաչուներ։ Նրա խոսքով՝ նման մարտավարությամբ ռուս զինվորականները փորձում են հյուծել ուկրաինական ՀՕՊ միջոցները, ինչպես նաև հոգեբանորեն ազդել քաղաքացիական բնակչության վրա։

«Հույս մի ունեցեք. Կիևի ուղղությամբ շարժվող բոլոր հայտնաբերված օդային թիրախները ոչնչացվել են ՀՕՊ-ի մեր ուժերով և միջոցներով։ Կիևի ուղղությամբ հարվածներն անթույլատրելի են»,- նրա հայտարարությունը մեջբերել է վարչակազմի Telegram-ալիքը։