Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Աշխարհը կգտնի նրան կենսագործունեությունից զրկելու ձևաչափ». Զելենսկին՝ միջուկային զենք կիրառելու Պուտինի սպառնալիքների մասին

«Աշխարհը կգտնի նրան կենսագործունեությունից զրկելու ձևաչափ». Զելենսկին՝ միջուկային զենք կիրառելու Պուտինի սպառնալիքների մասին
Միջազգային
18:17, 22 июнь 2023
Համաշխարհային հանրությունը թույլ չի տա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ով բազմիցս ակնարկել է միջուկային զենքի կիրառման հնարավորության մասին, իրականում այն օգտագործել Ուկրաինայում։

Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է BBC News-ին տված հարցազրույցում։

Պատասխանելով հարցին, թե արդյոք Զելենսկին անհանգստանո՞ւմ է, որ «անկյուն քշված» Պուտինը «շատ վտանգավոր» է և կօգտագործի միջուկային զենք, Ուկրաինայի առաջնորդն ասել է, որ Ռուսաստանի նախագահը վտանգավոր է Ուկրաինայի համար 2014 թվականից ի վեր և ավելի վտանգավոր է դարձել լայնահարձակ ներխուժման մեկնարկից հետո։

«Մարդ, ով բացարձակ բացահայտ խոսում էր պատերազմի և ուկրաինացիներին ոչնչացնելու մասին, ավելի վտանգավոր, կարծում եմ, չի կարող լինել։

Եթե նա խոսում է միջուկային զենքի կիրառման մասին, այստեղ ոչ ոք ձեզ 100%-անոց կանխատեսումներ չի անի։ Կարծում եմ՝ նա վախենում է իր կյանքի համար։ Ես կարծում եմ, որ եթե նա չդադարի աշխարհին սպառնալ միջուկային զենքով, աշխարհը կգտնի ձևաչափ, թե ինչպես նրան զրկել կենսագործունեությունից։ Սա շատ վտանգավոր է, և հետևաբար նա զգուշորեն է անում այդ մեսիջները...»,- ասել է Զելենսկին: