Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվան չի միջամտի Թուրքիա-Արևմուտք ծրագրի իրականացմանը․ ամեն ինչ կախված է Հայաստանից

«Արևմուտքը փորձում  է ՌԴ-ին դուրս մղել Հարավային Կովկասից, և Թուրքիան հենց դրա համար է նախատեսված։ Պատահական չէ, որ դրանից մի քանի օր առաջ Տոյվո Կլաարը ասաց, որ Եվրամիությունը շահագրգռված է, որ Թուրքիան ավելի ակտիվ քաղաքականություն վարի տարածաշրջանում։ Բայց երկրորդ հարցն է առաջանում, թե արդյոք Թուրքիան կարո՞ղ է այդ դերը ստանձնել ու նաև Հայաստանի վստահությունը ձեռք բերել, որովհետև 30  տարի և ավելի Թուրքիան անընդհատ ճնշել է Հայաստանին և 44-օրյա պատերազմին էլ մասնակցեց ու օգնեց Ադրբեջանին»:  Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի պայմանավորվածությանը՝ աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի առաջխաղացման ուղղությամբ:  

Ըստ Սաֆրաստյանի՝ Թուրքիան պետք է ապացուցի Արևմուտքին, որ Հայաստանի նկատմամբ փոխում է քաղաքականությունը, այլապես դերակատարումը չի ստացվի։

Սաֆրաստյանը նշեց, որ ՌԴ-ի դիրքերը մեր տարածաշրջանում թուլացել են, բայց Մոսկվան շահագրգռված է Թուրքիայի հետ հարաբերություններով, որովհետև Թուրքիան օգնում է, որ ՌԴ-ն այդ ծանր   պատժամիջոցները շրջանցի. «Մոսկվան չի միջամտի Թուրքիա-Արևմուտք ծրագրի իրականացմանը. ամեն ինչ կախված է Հայաստանից: ՀՀ-ն եթե հստակ դիրքորոշում դրսևորի և չհամաձայնի, որ Թուրքիան, շարունակելով իր նախկին գործելաոճը, դառնա ակտիվ միջնորդ, ապա ոչինչ էլ չի ստացվի»։
Ըստ Սաֆրաստյանի՝ Թուրքիան շահագրգռված չէ, որ Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը հանգի պատերազմի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Դավիթ Լևոնյան