Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստեփանակերտում անհայտ անձը հրկիզել է Ս.Սարումյանի ավտոմեքենայի սրահը.հարուցվել է քրեական գործ

Ստեփանակերտում անհայտ անձը հրկիզել է Ս.Սարումյանի ավտոմեքենայի սրահը.հարուցվել է քրեական գործ
Հասարակություն
14:33, 24 февраль 2021
«2021թ. փետրվարի 19-ին անհայտ անձը ուրիշի գույքը հրկիզման եղանակով վնասելու դիտավորությամբ բաց կրակ է առաջացրել Ստեփանակերտ քաղաքի Մարտունի փողոցի վրա կայանված Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Սլավիկ Հմայակի Սարումյանին պատկանող «Opel combo 1,7» մակնիշի ավտոմեքենայի սրահում, ինչի արդյունքում Ս. Սարումյանին պատճառվել է զգալի չափերի հասնող գույքային վնաս»: Այս մասին հայտնում է ԱՀ քննչական կոմիտեն։ 

«Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ:

Աղբյուր` Փաստինֆո