Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այգեստան համայնքի բնակիչը, որ մոլորվելով հայտնվել էր ադրբեջանական տարածքում վերադարձվել է հայկական կողմին

Այգեստան համայնքի բնակիչը, որ մոլորվելով հայտնվել էր ադրբեջանական տարածքում վերադարձվել է հայկական կողմին
Հասարակություն
21:11, 22 июль 2021
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրել է.

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 22-ին Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչներից մեկը Խրամորթ համայնքի հատվածում, տեղանքում մոլորվելով, անցել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված:Ռուս խաղաղապահների միջամտությամբ անձը վերադարձվել է հայկական կողմին:Նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում»: