Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանին դանակի 11 հարված են հասցրել․ ՔԿ

Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանին դանակի 11 հարված են հասցրել․ ՔԿ
Հասարակություն
17:38, 02 август 2021
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանին դանակի 11 հարված է հասցվել և նա գտնվում է  հիվանդանոցում։ Այս մասին Civic.am-ին հայտնեց  Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։  

Վերջինս նշեց, որ այս պահին այլ մանրամասներ չի կարող հայտնել, քանի որ սպասում են քննիչին, որը գնացել է հիվանդանոց և պետք է տեղեկանք ուղարկի։

Հիշեցնենք, որ գիշերը, Նոր Հաճն քաղաքում, ժամը 01։10-ի սահմաններում երկու դիմակավորված անձ բաց դռնից մուտք են գործել Անտոնյանների տուն՝ հավանաբար թալանելու նպատակով, և հանդիպել տանտերերի դիմադրությանը։ Արդյունքում հայր և որդի Անտոնյանները դանակահարվել են։ 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի, ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով՝ բնակարանային անձեռնմխելիությունը խախտելու, ծեծի, մի խումբ անձանց կողմից սպանության փորձ կատարելու համար։