Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շրջանառության մեջ է դրվել «Ոստիկանության գվարդիայի մասին» նոր օրենքի նախագիծը

Շրջանառության մեջ է դրվել «Ոստիկանության գվարդիայի մասին» նոր օրենքի նախագիծը
Հասարակություն
14:33, 16 ноябрь 2023
Ներքին գործերի նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Ոստիկանության գվարդիայի մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որն ուղղված է Ոստիկանության զորքերի կարգավիճակի վերանայմանը, խնդիրների և գործառույթների վերաիմաստավորմանը՝ բացառելով դրանց կրկնությունները և ապահովելով դրանց՝ որպես ոստիկանական գործառույթի սպասարկումը։ 

«Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագծով սահմանվել են Ոստիկանության գվարդիայի նոր կարգավիճակը, կառուցվածքը, ոստիկանության ընդհանուր գործառույթներից բխող նրա անմիջական գործառույթները, դրանց իրականացման կապակցությամբ ոստիկանության գվարդիայի ծառայողների իրավունքներն ու պարտականությունները, ներառյալ՝ նրանց կողմից ուժային միջոցներ կիրառելու դեպքերը, հիմքերը և համաչափության պայմանները, ծառայողների հատուկ պատրաստությունն ու վերապատրաստումը և այլն։ 

Նախագծերի փաթեթը մշակվել է Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի շրջանակներում ներգրավված փորձագիտական խմբի աջակցությամբ։ 

Նախագծերի փաթեթին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով https://www.e-draft.am/projects/6460... ։ 

Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է մինչև նոյեմբերի 30-ը նախագծի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները թողնել e-draft.am կայքում։ 

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ներքին գործերի նախարարությունը Եվրոպայի Խորհրդի աջակցությամբ կազմակերպում է «Ոստիկանական գվարդիայի մասին» նոր օրենքի և հարակից օրենքների փաթեթի վերաբերյալ սեկտորալ քննարկումներ սույն թվականի նոյեմբերի 21-ին, 23-ին և 30-ին, այդ թվում՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ի քննարկմանը մասնակցության հայտի հղումը  հասարակական կազմակերպությունների համար տեղադրված է ՆԳ նախարարության պաշտոնական կայքում՝ https://mia.gov.am/.../%d5%a3%d5%be%d5%a1%d6%80%d5%a4%d5.../