Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուրախ եմ Հայաստանում էլեկտրոնային առևտրի՝ ԱԱՀ-ով հարկման մեխանիզմների ներդրման օրինագիծը հասատելու համար․ ՊԵԿ նախկին նախագահ

Ուրախ եմ Հայաստանում էլեկտրոնային առևտրի՝ ԱԱՀ-ով հարկման մեխանիզմների ներդրման օրինագիծը հասատելու համար․ ՊԵԿ նախկին նախագահ
Հասարակություն
16:59, 06 август 2021
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգային 43-րդ հարցի քննարկման շրջանակներում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ներկայացնում է Հայաստանում էլեկտրոնային առևտրի՝ ԱԱՀ-ով հարկման մեխանիզմների ներդրման օրինագիծը։

Այս համակարգի ներդրման վերաբերյալ նախնական քննարկումները սկսել են դեռևս 2017 թվականից (պետք է ազնիվ լինել)։ 2018 քվականի հոկտեմբերից դրանք նոր թափ ստացան (ի դեպ՝ թեմայի ջատագովներից էր նաև ՊԵԿ այսօրվա նախագահ Ռուստամ Բադասյանը)։

Բազմաթիվ մասնագիտական քննարկումներից թերևս կհիշատակեմ մեկը, որն այսօրվա իրավակարգավորումների ձևավորման համար մեծ նշանակություն ունեցավ։

Հաշվի առնելով էլեկտրոնային առևտրի՝ ԱԱՀ-ով հարկման կարգավորումների՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան ներդրման անհրաժեշտությունը, 2019 թվականի օգոստոսին Երևանում ՀՀ ՊԵԿ-ը նախաձեռնել և կազմակերպել էր միջազգային կոնֆերանս՝ «Մեծ Քառյակ» (Big Four) կազմակերպությունների և ՌԴ դաշնային հարկային ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Մի շարք գնահատականների համաձայն, էլեկտրոնային առևտրի՝ ԱԱՀ-ով հարկման ՌԴ համակարգը համարվում է աշխարհում լավագույններից մեկը, որը և ներկայացվեց ՌԴ հարկային ծառայության ղեկավարի տեղակալ պրն․ Ալեքսեյ Օվերչուկի (ներկայիս՝ ՌԴ փոխվարչապետ), ինչպես նաև ՌԴ հարկային ծառայության այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։ Միաժամանակ, վերջիններիս կողմից առաջարկվեց խնդրո առարկա բարեփոխումների գործընթացում the Big Four կազմակերպությունների ներգրավվածությունը, քանի որ վերջիններս հանդիսանում են էլեկտրոնային առևտրի ոլորտում գործող հսկաների, ինչպիսիք են Apple, Facebook, Microsoft կազմակերպությունների խորհրդատուներ։

Ինչևէ, ուրախ եմ, որ այսօր հիշյալ օրինագիծը վերջապես ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացավ։ Շնորհակալություն եմ հայտնում գործընթացի բոլոր մասնակիցներին, և, հատկապես, ՀՀ ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Միքայել Փաշայանին»։