Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարզ լճի տարածքում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է

Պարզ լճի տարածքում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հասարակություն
19:59, 19 август 2021
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «ՕՊԵԼԱ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Տավուշի մարզ, Ազգային պարկ, Պարզ լճի հատված): Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:


Ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը: Այսպես՝ սննդամթերքի պատրաստման, իրացման, մատուցման և պահման տարածքները չեն պահվել մաքուր և նորոգ` հատակը կիսաքանդ բետոն է, որը հնարավոր չէ լվանալ և ախտահանել, պատերի փոխարեն օգտագործվող պաստառները չեն պաշտպանում փոշու, մանրէների, միջատների, կրծողների մուտքը սննդի պատրաստման տարածք:

Տեսչական մարմնի որոշմամբ՝ «Օպելա» ՍՊԸ գործունեությունը կասեցվել է՝ մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: