Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որո՞նք են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ իրականացվող պատվաստումների բժշկական հակացուցումները․ ԱՆ

Որո՞նք են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ իրականացվող պատվաստումների բժշկական հակացուցումները․ ԱՆ
Հասարակություն
14:49, 02 сентябрь 2021
Առողջապահության նախարարությունը հայտնում է․

Հարց. Որո՞նք են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ իրականացվող պատվաստումների բժշկական հակացուցումները: 

Պատվաստումների բժշկական հակացումները լինում են բացարձակ և ժամանակավոր:

Պատվաստումների միակ բացարձակ հակացուցումը տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից հետո առաջացած անաֆիլաքսիան է կամ ծանր ալերգաբանական ռեակցիան (տարածուն եղնջացան, սուլող շնչառություն, բերանի խոռոչի, կոկորդի այտուց, դժվարացած շնչառություն, հիպոթենզիա և շոկ) պատվաստանյութի կամ պատվաստանյութի որևէ բաղադրիչի նկատմամբ: 

Պատվաստման ժամանակավոր հակացուցումներն են սուր հիվանդությունները՝ միջին և ծանր ընթացքով, ինչպես նաև քրոնիկ հիվանդությունների  սրացումը: