Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե բնակարանային ծրագիրը անենք միայն ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար, կարող է լարում ստեղծվել հանրության շրջանում. վարչապետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածների շրջանում անորոշություն կա, և այդ անորոշությունը ցրելու համար պետք է ասել, որ «40+10» ծրագիրը շարունակվելու է առնվազն մինչև տարվա վերջ: Այս մասին այսօր լրագրողների հետ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է բնակարանային ծրագրին, վարչապետը ասաց, որ այն գտնվում է հանրային քննարկման փուլում. «Սակայն մեր տրամաբանությունն այն է, որ եթե մենք բնակարանային այս ծրագիրն անենք միայն ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար, կարող է լարում ստեղծվել հանրության ներսում, որովհետև ակնհայտորեն կան բազմաթիվ մարդիկ, որոնք նույն խնդիրն ունեն՝ լինելով ՀՀ քաղաքացի: Եվ մենք ուզում ենք մի ծրագիր ձևավորել, որը հասանելի կլինի նաև ՀՀ քաղաքացիներին»:

Վարչապետը նշեց, որ իրենց կարծիքով՝ այդ ծրագրից օգտվելու համար ԼՂ-ից բռնի տեղահանվածները պետք է ՀՀ քաղաքացիություն ստանան. «Որովհետև առանց դրա էլի կարող է լարում ստեղծվել»: 

Գնի հետ կապված Նիկոլ Փաշինյանը նշեց, որ որպես բազային չափ դիտարկվում է 3 միլիոն դրամը, որի վրա ըստ ամենայնի կլինեն գործակիցներ:
 
Մանրամասն՝ տեսանյութում