Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գնել Սանոսյանը «Ջրառ» ընկերության աշխատակիցներին շնորհավորել է Ջրի համաշխարհային օրվա կապակցությամբ

Գնել Սանոսյանը «Ջրառ» ընկերության աշխատակիցներին շնորհավորել է Ջրի համաշխարհային օրվա կապակցությամբ
Հասարակություն
20:45, 22 март 2024
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է ՀՀ ՏԿԵՆ ենթակայությամբ գործող «Ջրառ» ՓԲԸ և հանդիպել աշխատակազմի հետ։
 
Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը։
 
Նախարար Սանոսյանը նախ շնորհավորել է ներկաներին Ջրի համաշխարհային օրվա կապակցությամբ։ Այնուհետև ծավալվել է քննարկում ջրերի կառավարման արդյունավետ համակարգի շուրջ։
 
«Ջրառ» ՓԲԸ տնօրեն Արտաշես Աբգարյանը նախարարին է ներկայացրել այս տարվա համար կանխատեսումները, որի շուրջ շարունակվել է քննարկումը։