Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Coperni-ի նոր պայուսակի արժեքը 45 հազար դոլար է․ ի՞նչ առանձնահատկություն ունի այն

Coperni-ի նոր պայուսակի արժեքը 45 հազար դոլար է․ ի՞նչ առանձնահատկություն ունի այն
Հասարակություն
20:21, 26 март 2024
Coperni ապրանքանիշը ներկայացրել է 45 հազար դոլար արժողությամբ պայուսակ, որը պատրաստված է երկնաքարի մնացորդներից: Ըստ մասնագետների՝ երկնաքարը, որից պատրաստվել է Coperni-ի նոր արտադրանքը, Երկիր է ընկել մոտ 55 հազար տարի առաջ։ Ավելացնենք, որ մոդելը թողարկվել է սահմանափակ քանակությամբ։

Յուրաքանչյուր պայուսակ եզակի է: Նրանցից ոչ մեկը չի պատրաստվում նույն քարից: «Երկնաքարը ձեռք կբերվի անհատապես՝ յուրաքանչյուր պատվերի համար, կախված նրանից, թե որտեղ է ընկել այն Երկրի վրա», - ասվում է Coperni-ի կայքում տեղադրված Swipe Bag պայուսակի նկարագրության մեջ:

Հավելենք, որ նախկինում Coperni-ն ներկայացրել էր սիլիկոնային օդագելից պատրաստված Air Swipe Bag-ը, որը 99%-ով բաղկացած է օդից և օգտագործվում է NASA-ի մասնագետների կողմից տիեզերական փոշու մասնիկները որսալու համար։ Պայուսակի քաշն ընդամենը 33 գրամ է։